Շանթ Բեդրոսյանն ու Դավիթ Արշակյանը հրավիրվել են Հայաստանի երիտասարդական հավաքական

12:50   27 օգոստոսի, 2015

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 7-ը կանցկացնի մարզական հավաք՝ նախապատրաստվելով սեպտեմբերի 8-ին Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում կայանալիք Ռումինիայի թիմի դեմ Եվրոպայի 2017թ. առաջնության ընտրական խաղին: Թիմը կհանգրվանի «Ռեժինե» հյուրանոցում, իսկ մարզումները կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը Ռումինիայի հավաքականի հետ հանդիպմանը մասնակցելու համար հրավիրել է 23 ֆուտբոլիստների, որոնց մեջ կան նորեկներ:

Դարպասապահներ 

Անատոլի Այվազով «Փյունիկ»

Գրիգոր Մակարյան «Բանանց»

Արտյոմ Կարապետյան «Միկա» 

Պաշտպաններ 

Արթուր Քարտաշյան «Փյունիկ»

Ռոբերտ Հակոբյան  «Փյունիկ»

Վասպուրակ Մինասյան «Փյունիկ»

Հովհաննես Ներսիսյան «Փյունիկ»

Արամ Շախնազարյան  «Բանանց»

Արմեն Մանուչարյան «Բանանց»

Աղավարդ Պետրոսյան «Բանանց»

Իվան Մամախանով «Տորպեդո» (Արմավիր,Ռուսաստան) 

Կիսապաշտպաններ 

Ղուկաս Պողոսյան «Փյունիկ»

Ալիկ Առաքելյան «Փյունիկ»

Սարգիս Շահինյան «Փյունիկ»

Գոռ Մալաքյան «Շիրակ»

Կարեն Հարությունյան «Բանանց»

Նաիրի Մինասյան «Բանանց»

Աղվան Պապիկյան «ԳԿՍ Բելխատով» (Լեհաստան)

Շանթ Բեդրոսյան «Դե Գրաֆսհապ» (Հոլանդիա)

Հարձակվողներ 

Ռազմիկ Հակոբյան «Փյունիկ»

Պետրոս Ավետիսյան «Բանանց»

Արթուր Միրանյան «Վարդար» (Մակեդոնիա)

Դավիթ Արշակյան «Տրակայ» (Լիտվա) 

Սեպտեմբերի 7-ին կանանալիք Հայաստան - Դանիա Եվրո-2016-ի ընտրական հանդիպմանը չմասնակցելու դեպքում Հայաստանի Մ-21 հավաքականին կարող է միանալ նաեւ շվեյցարական «Ցյուրիխի» կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը, հայտնում է ՀՖՖ կայքը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։