Ֆորմուլա-1-ի նախկին արշավորդը մահացել է ավտովթարից եւ դոնոր է դարձել 6 մարդկանց համար

11:40   26 օգոստոսի, 2015

Ֆորմուլա-1-ի նախկին ավտոարշավորդ Ջաստին Ուիլսոնը մահացել է ԱՄՆ-ում կայացած «Ինդիքար» ավտոարշավում տեղի ունեցած վթարի հետեւանքով:

37-ամյա Ուիլսոնը «Ինդիքարում» անցկացրել է 100-ից ավելի մրցումներ եւ տարել է 3 հաղթանակ: Ֆորմուլա-1-ում նա 2003-ին 16 Մեծ մրցանակի է մասնակցել «Յագուար» եւ «Մինարդի» թիմերի կազմում:

Ջաստին Ուիլսոնը եղբայր Ստեֆանը թվիթերյան էջում հայտնել է, որ մահացած ավտոարշավորդի օրգանները դոնոր են դարձել 6 մարդկանց համար: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։