Լյուիս Հեմիլթոնը հաղթեց Բելգիայի Մեծ Մրցանակում

21:20   23 օգոստոսի, 2015

«Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնն ամենաուժեղն էր Ֆորմուլա-1-ի Բելգիայի Մեծ Մրցանակում:

«Մերսեդեսի» գերմանացի ավտոարշավորդ Նիկո Ռոզբերգը գրավեց երկրորդ տեղը, իսկ շվեյցարացի Ռոմեն Գրոժանը «Լոթուսից» եզրափակեց լավագույն եռյակը:

«Ֆերարիի» նորեկ Սեբաստիան Ֆետելը բոլիդի հետ կապված խնդիրների պատճառով չհատեց եզրագիծը:

Բելգիայի Մեծ Մրցանակ

1. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») - (43 շրջան)

2. Նիկո Ռոզբերգ («Մերսեդես») +2,1

3. Ռոմեն Գրոժան («Լոթուս») +37,9

4. Դանիլ Կվյատ («Ռեդ Բուլ») +45,7

5. Սերխիո Պերես («Ֆորս Ինդիա») +54,9

6. Ֆելիպե Մասա («Ուիլյամս») +55,3

7. Կիմի Ռայկոնեն («Ֆերարի») +55,7

8. Մաքս Ֆերստապեն («Տորո Ռոսո») +56,1

9. Վալտերի Բոտաս («Ուիլյամս») +1:01,0

10. Մարկուս Էրիկսոն («Զաուբեր») +1:31,2



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։