«Բարսելոնան» 5-րդ անգամ նվաճեց Եվրոպայի սուպերգավաթը

01:16   12 օգոստոսի, 2015

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Բարսելոնան» 5-րդ անգամ նվաճեց Եվրոպայի սուպերգավաթը եւ այդ նվաճումով հավասարվեց «Միլանին»: 

Թբիլիսիում կայացած խաղում Իսպանիայի չեմպիոնները մրցեցին Եվրոպայի լիգայի հաղթող «Սեւիլիայի» հետ եւ հաղթանակ կորզեց միայն լրացուցիչ ժամանակի երկրորդ խաղակեսում: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 4:4 հաշվով:

Առաջին խաղակեսում կատալոնական ակումբը հաղթեց 3:1 հաշվով: Առաջինը հաջողության հասավ «Սեւիլիան», սակայն «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին երկու անգամ հրաշալի իրացրեց տուգանային հարվածները: «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը կարիերայում առաջին անգամ է դուբլի հեղինակ դառնում միայն տուգանային հարվածներով: Խաղակեսի վերջում Ռաֆինյան օգտագործեց Լուիս Սուարեսի փայլուն փոխանցումը:

Ընդմիջումից հետո Սուարեսը «Բարսելոնայի» առավելությունը հասցրեց երեք գոլի, սակայն հետագայում «Սեւիլիան» կարողացավ խփել երեք գնդակ՝ հավասարեցնելով հաշիվը՝ 4:4:

Եվրոպայի Սուպերգավաթի պատմության մեջ «Սեւիլիան» առաջին թիմն է, որին հաջողվեց հավասարեցնել հաշիվը երեք գոլի տարբերությունից հետո: Նաեւ առաջին անգամ գրանցվեց դարպասի 8 եւ ավելի գրավում:

Սակայն լրացուցիչ ժամանակ «Բարսելոնան» հաստատեց ֆավորիտի կարգավիճակը: Փոխարինման դուրս եկած Պեդրո Ռոդրիգեսը 115-րդ րոպեին հաղթանակ պարգեւեց Լուիս Էնրիկեի գլխավորած թիմին:

Եվրոպայի Սուպերգավաթ

«Բարսելոնա» - «Սեւիլիա»՝ 5:4 (լրացուցիչ ժամանակ՝ 1:0)

Լիոնել Մեսի, 7, 15, Ռաֆինյա, 44, Լուիս Սուարես, 52, Պեդրո, 115 – Էվեր Բանեգա, 3, Խոսե Անտոնիո Ռեյես, Քեւին Գամեյրո, 72, 11մ, Եվգենի Կոնոպլյանկա, 81

«Բարսելոնա». Տեր Շտեգեն, Պիկե, Դանի Ալվես, Մասկերանո (Պեդրո Ռոդրիգես, 93), Մաթյո, Ռակիտիչ, Բուսկետս, Ինյեստա (Սերխի Ռոբերտո, 63), Ռաֆինյա (Բարտրա, 78), Սուարես, Մեսի:

«Սեւիլիա». Բետու, Տրեմուլինաս, Ռամի, Կոկե, Կրիխովյակ, Կրոն-Դելի, Իբորա (Մարիանո, 80), Ռեյես (Կոնոպլյանկա, 68), Բանեգա, Վիտոլո, Գամեյրա (Իմոբիլե, 80):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։