Լեոնիդ Սլուցկին՝ Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

12:10   7 օգոստոսի, 2015

Մոսկվայի ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին նշանակվել է ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում, որը թափուր էր իտալացի Ֆաբիո Կապելոյի պաշտոնանկությունից հետո: Սլուցկու պայմանագիրը Ռուսաստանի ֆուտբոլային միության հետ նախատեսված է մինչեւ 2016թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի ավարտը: Սլուցկին կհամատեղի աշխատանքը ԲԿՄԱ-ում եւ ազգային թիմում: Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու դեպքում, կողմերը կբանակցեն համագործակցությունը շարունակելու վերաբերյալ:

Ընտրական փուլում Ռուսաստանի հավաքականը դեռ պետք է անցկացնի չորս հանդիպում՝ Շվեդիայի, Լիխտենշտեյնի, Մոլդովայի եւ Չեռնոգորիայի հետ: Ռուսներն այժմ երրորդ տեղում են՝ 8 միավոր զիջելով խմբի առաջատար Ավստրիային եւ 4 միավոր՝ Շվեդիային:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։