«Ինտերն» ու «Բորուսիան» համաձայնության են հասել Շաքիրիի տրանսֆերի հարցում

14:25   5 օգոստոսի, 2015

Իտալական «Ինտերի» եւ Շվեյցարիայի հավաքականի կիսապաշտպան Ջերդան  Շաքիրին մոտ է Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելուն:

Ակումբները հասել են սկզբունքային համաձայնության: Գերմանական ակումբը տրանսֆերի համար կվճարի 15 միլիոն եվրո, իսկ Շաքիրիի աշխատավարձը կկազմի տարեկան 3,5 միլիոն եվրո, հաղորդում է Bild-ը:

Շվեյցարացի ֆուտբոլիստն «Ինտերի» ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է կարիերան շարունակել այլ ակումբում: Շաքիրիին գնելուց ցանկություն ունի նաեւ գերմանական «Շալկեն»:

23-ամյա Շաքիրին «Ինտերին» միացել է 2015թ. հունվարին՝ տեղափոխվելով Մյունխենի «Բավարիայից»: Իտալիայի առաջնությունում անցկացրած 15 հանդիպումներում խփել է մեկ գնդակ, կատարել է երկու գոլային փոխանցում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։