Digisport. «Ստյաուան» 400 հազար եվրո կվճարի «Շիրակի» կոտդիվուարցի խաղացողների համար

12:42   5 օգոստոսի, 2015

Ռումինական «Ստյաուան» ցանկանում է ձեռք բերել Գյումրիի «Շիրակի» կոտդիվուարացի խաղացողներ, 20-ամյա կիսապաշտպան Դրիսա Դիարասուբային եւ 23-ամյա հարձակվող Ժան-Ժակ Բուգուհիին:

digisport.ro-ի տվյալներով, Բուխարեստի ակումբը պատրաստ է երկու խաղացողների համար վճարել 400 հազար եվրո: Երկուսի պայմանագիրն էլ «Շիրակի» հետ նախատեսված է մինչեւ 2016 թվականը:

Հայաստանի անցած առաջնությունում Դիարասուբան խփել է 6 գնդակ, Բուգուհին՝ 21: Ռմբարկուների մրցավազքում Բուգուհին առաջին տեղը կիսեց մեքսիկացի Սեսար Ռոմերոյի հետ, որը տեղափոխվել է մակեդոնական «Վարդար»:

Ֆոտո՝ «Շիրակ»



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։