Յուրա Մովսիսյանի խաղի գնահատականը

09:43   4 օգոստոսի, 2015

Ռուսական Sport-express-ը գնահատել է խաղացողների գործողությունները ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմյեր լիգայի առաջնության երրորդ տուրի «Սպարտակ» - «Ռուբին» խաղում: Մոսկովյան թիմի կազմում ամենաբարձր գնահատականը ստացել է դարպասապահ Արտյոմ Ռեբրովը՝ 7.0:

Հաղթական գոլի հեղինակ դարձած Յուրա Մովսիսյանը եւս հինգ խաղացողների հետ արժանացել է 6.0 գնահատականի:

«Մովսիսյանի սովորական ջանասիրությունն ու եռանդը արդյունք չէին տալիս մինչեւ այն պահը, երբ «Սպարտակը» սկսեց խաղալ երկու հարձակվողներով: Փոխարինման դուրս եկավ Զե Լուիշը եւ կատարեց գոլային փոխանցում: Մովսիսյանն իր միակ գոլային պահը բաց թողնելու իրավունք չուներ, քանի որ դիրքն իդեալական էր»,- գրում է կայքը:

«Սպարտակը» հաղթել է 1:0 հաշվով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։