Մոուրինյո. Բոլորը տեսան, որ Վենգերը չմոտեցավ ինձ

09:47   3 օգոստոսի, 2015

Բոլորը տեսան, որ ես կանգնած էի տեղում եւ սպասում էի հաղթողներին, ասել է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ մեկնաբանելով դրվագը, երբ Անգլիայի Սուպերգավաթի հանդիպումից հետո շնորհավորել է «Արսենալի» խաղացողներին, սակայն Արսեն Վենգերի ձեռքը չի սեղմել: Պորտուգալացի մասնագետը նշել է, որ ինքը չի անտեսել Վենգերին, հաղորդում է ESPN-ը:

«Բոլորը տեսան, թե որտեղ էի ես կանգնած եւ միայն ցանկության դեպքում, կարելի էր ինձ շրջանցել՝ չընդունելով շնորհավորանքս: «Արսենալի» բոլոր խաղացողները մոտեցան ինձ: Դա հասար բան էր, որը կարելի էր անել: Եթե միայն մեկը ինձ չմոտեցավ՝ դա խնդիր չէ, պատմություն չէ, աշխարհի վերջը չէ»,- ասել է Մոուրինյոն՝ ակնարկելով Արսեն Վենգերին, որը արագ անցել էր նրա կողքով:

Հիշեցնենք, որ «Չելսին» Մոուրինյոյի գլխավորությամբ առաջին անգամ պարտվեց Վենգերի ղեկավարած «Արսենալին» (0:1):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։