«Արսենալ» - «Չելսի». Բուքմեյքերների կարծիքը

13:52   2 օգոստոսի, 2015

Անգլիայում ֆուտբոլային մրցաշրջանը կմեկնարկի Սուպերգավաթի հանդիպումով: Օգոստոսի 2-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կմրցեն մայրաքաղաքային «Արսենալն» ու «Չելսին»:

Հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության մասնագետները չնչին առավելություն են տալիս «Չելսիին»: Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հաղթանակի հավանականության գործակիցը 2.50 է: Արսեն Վենգերի ղեկավարած «Արսենալի» հաղթանակը ստացել է 2.80 գործակիցը, ոչ ոքին՝ 3.35:

«Արսենալ» - «Չելսի» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։