Վիտալի Մուտկոյի ուղերձը՝ Համահայկական խաղերի մասնակիցներին

17:57   1 օգոստոսի, 2015

Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Վիտալի Մուտկոն ողջույնի ուղերձ է հղել Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմակերպիչներին, մասնակիցներին եւ հյուրերին.

«Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարության եւ անձամբ իմ անունից ողջունում եմ Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմակերպիչներին, մասնակիցներին եւ հյուրերին։

Նմանատիպ մասշտաբային մարզական տոնի կազմակերպումը զգալի ներդրում է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ժողովրդականացման գործում։

Համոզված եմ, որ Համահայկական խաղերի անցկացումը հետագայում եւս կշարունակի նպաստել բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանն ու հայ ժողովրդի միավորմանը՝ ամբողջ աշխարհում։

Այսօր Ռուսաստանն ու Հայաստանը սերտ համագործակցում են բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝  ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի։ Ծաղկաձորի Գլխավոր մարզահամալիրը արժանիորեն հիմք է դարձել վերոգրյալի համար։

Համահայկական ամառային 6-րդ խաղերի բոլոր կազմակերպիչներին, մասնակիցներին եւ հյուրերին մաղթում եմ քաջառողջություն, հաջողություն եւ մարզական մեծ նվաճումներ։

Լավագույն մաղթանքներով՝ ՌԴ սպորտի նախարար, Վ. Մուտկո»։

Համահայկական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 2-ին, 21:00-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։