Մոուրինյո. Ծանր ապրումներ չեմ ունենա, եթե մի օր պարտվենք «Արսենալին»

10:31   1 օգոստոսի, 2015

Ֆուտբոլի Անգլիայի Սուպերգավաթի հանդիպումից առաջ Լոնդոնի «Չելսիի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է այդ տիտղոսի կարեւորության եւ մրցակցի մասին: «Չելսին» կխաղա Լոնդոնի «Արսենալի» հետ:

«Սուպերգավաթի հանդիպումը ընկերական հանդիպում չէ, սակայն Պրեմյեր լիգայի խաղ էլ չէ: Մոտիվացիան ավելի լուրջ կլինի, քան նախապատրաստական փուլի ընկերական հանդիպումներում: Մրցաշրջանի մեկնարկն է: Ես ցանկանում եմ, որ իմ թիմը հասնի լավ արդյունքի: Նշանակություն չունի «Արսենալը», մարզիչը: Միակ կարեւոր բանը լավագույն արդյունքն է:

13 հանդիպումներում Վենգերի «Արսենալի» հետ պարտություն չենք կրել: «Արսենալի» նկատմամբ հաղթանակները երբեք չեմ դարձրել հատուկ հպարտության կամ ուրախության առիթ: Ծանր ապրումներ չեմ ունենա, եթե մի օր էլ պարտվենք: «Արսենալն» առաջատար ակումբներից է: Երկու տարի առաջ Անգլիա վերադառնալուց հետո «Արսենալում» տեսա լավ թիմ: Այժմ իրավիճակը գրեթե նույնն է»,- Ժոզե Մոուրինյոյի խոսքը մեջբերում է «Չելսիի» կայքը:

Օգոստոսի 2-ին կայանալիք «Արսենալ» - «Չելսի» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։