ՖԻԴԵ. Լեւոն Արոնյանը դուրս է մնացել առաջին տասնյակից

01:03   1 օգոստոսի, 2015

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների համաշխարհային դասակարգման հերթական աղյուսակը: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 2009թ. հունվարից հետո առաջին անգամ դուրս է մնացել առաջին տասնյակից: Հայ գրոսմայստերը 11-րդն է՝ 2765:

Դասակարգումը գլխավորում է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը՝ 2853, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը երկրորդն է՝ 2816: Նույնքան է նաեւ բուլղարացի Վեսելին Տոպալովի վարկանիշը:

Տասնյակում են նաեւ ամերիկացիներ Հիկարու Նակամուրան (2814) եւ Ֆաբիանո Կարուանան (2808), հոլանդացի Անիշ Գիրին (2793), ամերիկացի Ուեսլի Սոն (2779), ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկն (2777) ու Ալեքսանդր Գրիշչուկը (2771) եւ չինացի Դին Լիրենը (2770):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։