Տուխել. Մխիթարյանը եզրում ապահովում է անհրաժեշտ արագություն

15:42   31 հուլիսի, 2015

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է հաղթանակը Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում՝ գովելով Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Մենք պահպանեցինք հաղթական հաշիվը՝ հաղթելու մեծ ցանկությամբ եւ հաջողության չափաբաժնով։ Այս փուլում ավելի լավ է տանել բարդ, բայց վաստակած հաղթանակ, քան հասնել հեշտ առավելության։ Սա լավ փորձություն էր։ Գոհ եմ արդյունքից եւ մեր թիմի դինամիկ խաղից։ Պատասխան խաղում ուշադիր կլինենք, քանի որ 1։0 հաշիվը հուսալի չէ։

Մխիթարյանը եզրում ապահովում է անհրաժեշտ արագություն։ Ես հավանում եմ այդպիսի գոլերը։ Մենք օգտագործեցինք կիսապաշտպանության արագությունը»,- Տուխելի խոսքը մեջբերում է espnfc.com-ը։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ «Բորուսիան» Ավստրիայում նվազագույն հաշվով հաղթել է «Վոլֆսբերգերին»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։