Էֆենբերգ. Կարծում եմ՝ Կլոպը կփոխարինի Գվարդիոլային «Բավարիայում»

11:51   31 հուլիսի, 2015

Մյունխենի «Բավարիայի» նախկին ավագ Շտեֆան Էֆենբերգը կարծում է, որ Գերմանիայի չեմպիոնների իսպանացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի երկարաձգի պայմանագիրը, որն ավարտվում է հաջորդ ամռանը եւ նրան կփոխարինի Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, որը դադար է վերցրել մարզչական գործունեությունում:

«Ես մտածում եմ Յուրգեն Կլոպի թեկնածության մասին: Նա լավ այլընտրանք է «Բավարիայի» համար՝ հաշվի առնելով, որ Գվարդիոլայի մնալու հավանականությունը քիչ է: Կարծում եմ՝ Կլոպը կփոխարինի նրան»,- Էֆենբերգի խոսքը մեջբերում է Bild-ը:

Խոսեպ Գվարդիոլան խուսափում է պայմանագրի երկարաձգման հարցով բանակցություններ սկսել «Բավարիայի» հետ: Ոչ պաշտոնական տվյալներով, նա արդեն համաձայնության է հասել անգլիական «Մանչեսթեր Սիթիին» եւ 2016-ի ամռանը կփոխարինի Մանուել Պելեգրինիին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։