Ազատ ոճի Հայաստանի հավաքականը վեց ըմբիշներով կմեկնի Բրազիլիա

13:26   30 հուլիսի, 2015

Բրազիլիայի Սալվադոր դա Բայա քաղաքում օգոստոսի 10-17 կայանալիք ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությանը ազատ ոճի Հայաստանի հավաքականը կմասնակցի վեց ըմբիշներով: Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ թիմը մրցաշարից առաջ վերջին հավաքը կանցկացնի մրցավայրում, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կայքը:

50 կգ`Ռազմիկ Միսակյան, ԲԿՄԱ, Երեւան

55 կգ` Նարեկ Հովհաննիսյան, Արտաշատ

60  կգ` Գագիկ Ակուլյան, «Դինամո»

66 կգ` Գեւորգ Մխեյան, ՕՀՔ Երեւան

74 կգ`Սուրեն Խաչատրյան, ԲԿՄԱ

84 կգ` Սարգիս Հովսեփյան, «Աշխատանքային հերթափոխ», Երեւան

Ֆոտո՝ NEWS.am Sport



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։