Պլատինին երաշխավորել է Կոսովոյի անդամակցությունը ՖԻՖԱ-ի եւ մասնակցությունն ԱԱ-2018-ին

19:47   29 հուլիսի, 2015

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին երաշխավորել է, որ Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիան կդառնա ՖԻՖԱ-ի լիիրավ անդամ եւ կմասնակցի 2018թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարին։ Այդ մասին հայտարարել է Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆադիլ Վոկրին։

«Շատ հնարավոր է, որ հաջորդ տարեսկզբին մենք կդառնանք ՖԻՖԱ-ի լիիրավ անդամ։ Միշել Պլատինին մեզ վստահեցրել է, որ ՖԻՖԱ-ի կոնգրեսում այդ հարցն արագ պատասխան կստանա, մենք կստանանք աշխարհի առաջնության ընտրական մրցաշարին մասնակցելու հնարավորություն I խմբում»,- Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խոսքը մեջբերում է jutarnji-ն։

I խմբում ընդգրկված են Ուկրաինայի, Խորվաթիայի, Իսլանդիայի, Թուրքիայի եւ Ֆինլանդիայի հավաքականները։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։