Բենիտեսը հրաժարվել է մեկնաբանել Մոուրինյոյի հայտարարությունը

18:56   29 հուլիսի, 2015

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հրաժարվել է մեկնաբանել Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հայտարարությունն՝ ուղղված իր կնոջը։

«Մոուրինյո՞ն։ Ես «Ռեալի» մարզիչն են, սիրում եմ ֆուտբոլ եւ ցանկանում եմ խոսել միայն դրա մասին։ Այժմ մենք պատրաստվում ենք վաղվա հանդիպմանը եւ կխոսեմ միայն «Ռեալի» մասին»,- Բենիտեսի խոսքը մեջբերում է Marca-ն։

Մոուրինյոն Բենիտեսի կնոջը խորհուրդ էր տվել իրեն քննադատելու փոխարեն հետեւել ամուսնու դիետային: Հարցազրույցներից մեկում Բենիտեսի կինն ասել է, որ «իր ամուսինն ամեն անգամ ստիպված է լինում կարգի բերել Մոուրինյոյից հետո մնացած ավերակները»: 

«Նա պետք է մի բանով զբաղվի: Եթե հետեւի ամուսնու դիետային, ապա իմ աշխատանքը քննարկելու ժամանակ չի ունենա: Իսկ Բենիտեսն ինձնից հետո «Ինտերում» կես տարում փլուզեց Եվրոպայի այն ժամանակվա լավագույն թիմը»,- ասել է Մոուրինյոն։

Հուլիսի 30-ին «Ռեալը» Չինաստանում ընկերական հանդիպում կանցկացնի «Միլանի» հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։