Մարկո Ռոյսը եւս չի հեռանա «Բորուսիայից»

23:44   28 հուլիսի, 2015

Մարկո Ռոյսին ուրախացնում է մի շարք առաջատար ակումբների հետաքրքրությունը, սակայն հաջորդ մրցաշրջանը նա կանցկացնի Դորտմունդի «Բորուսիայում»։ Այդ մասին ասել է գերմանացի հարձակվողի շահերը ներկայացնող SportsTotal գործակալության ներկայացուցիչը։

Ռոյսին գնելու ցանկություն ունեն «Լիվերպուլն» ու «Յուվենտուսը»։ Իտալական ակումբը չկարողացավ իրականացնել «Շալկեի» խաղացող Յուլիան Դրաքսլերի տրանսֆերը, եւ Ռոյսը կդառնա առաջնահերթային տարբերակ թուրինցիների համար, հաղորդում է Goal.com-ը։

«Մարկոն անցկացնում է կարիերայի հրաշալի փուլ «Բորուսիայում»։ Նա որոշել է մնալ Դորտմունդում։ Այլ նորություններ չեն լինի»,- ասել է ֆուտբոլիստի ներկայացուցիչը։

2015թ. փետրվարին Ռոյսը երկարաձգեց պայմանագիրը «Բորուսիայի» հետ մինչեւ 2019 թվականը։ Անցած մրցաշրջանում 26-ամյա գերմանացի հարձակվողը Բունդեսլիգայի 20 հանդիպումներում խփել է 7 գնդակ, կատարել է 5 գոլային փոխանցում։

Հիշեցնենք, որ «Բորուսիայում» մնալու վերջնական որոշում են ընդունել նաեւ Հենրիխ Մխիթարյանը, Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, Մատս Հումելսը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։