Վիդալի երազանքն իրականացավ

19:10   28 հուլիսի, 2015

Մյունխենի «Բավարիան» հայտարարեց չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալի հետ չորս տարվա պայմանագիր կնքելու մասին։ Ոչ պաշտոնական տվյալներով գերմանական ակումբը 28-ամյա ֆուտբոլիստի համար Թուրինի «Յուվենտուսին» վճարել է 35 միլիոն եվրո։

«Ես շատ երջանիկ եմ։ Սա նոր քայլ է իմ կարիերայում եւ հույս ունեմ, որ կկարողանամ լավ կատարել իմ գործը։ Ես ցանկանում եմ օգնել թիմին նվաճել նոր տիտղոսներ։ Իմ երազանքն իրականացավ։

Ես ցանկանում էի մեծ քայլ կատարել, շարունակել զարգանալ եւ նվաճել կարեւոր տիտղոսներ, օրինակ, Չեմպիոնների լիգայի գավաթը։ Այդ պատճառով էլ ընտրեցի «Բավարիան»։ Մեծ է հավանականությունը, որ ես կկարողանամ դա անել «Բավարիայի» հետ։

Անցած մրցաշրջանում «Յուվենտուսում» մենք մոտ էինք եռակի ոսկե նվաճման։ Հույս ունեմ այժմ այդ նվաճմանը հասնել «Բավարիայի» հետ։ Ես շատ ուրախ եմ, որ դարձյալ խաղալու եմ Բունդեսլիգայում։ «Բայերի» կազմում ժամանակին ինձ չհաջողվեց նվաճել չեմպիոնի տիտղոսը, բայց «Բավարիայում» շանսերը մեծ են»,- Վիդալի խոսքը մեջբերում է մյունխենյան ակումբի կայքը։

Իտալիայի անցած առաջնության 28 խաղում Վիդալը խփել է 7 գնդակ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։