Յուրա Մովսիսյան. Ալենիչեւի եւ Տիտովի հետ «Սպարտակ» է վերադարձել ակումբին հատուկ ոգին

01:19   27 հուլիսի, 2015

Գոլս չտոնեցի, քանի որ «Կրասնոդարն» առանձնահատուկ թիմ է ինձ համար, կարելի է ասել՝ իմ երկրորդ կեսն է, ասել է Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի առաջնության երկրորդ տուրի հաղթական հանդիպումը:

«Հրաշալի փոխանցում ստացա եւ պետք էր շատ արագ ռեակցիա դրսեւորել: Ծանր էր, բայց երկրորդ փորձից ստացվեց:

Ես շատ եմ հարգում «Կրասնոդարը», ակումբի երկրպագուներին, քաղաքը: Այդ պատճառով էլ որոշեցի չտոնել գոլս:

«Սպարտակում» ամեն ինչ բարդ է կազմում հայտնվելու տեսանկյունից: Խփում ես գնդակ՝ խաղում ես, չես խփում՝ չես խաղում: Մենք միշտ պետք է հարգենք մարզիչի կարծիքը: Թիմի հետ մարզվելուց բացի, նաեւ անհատական ծրագրով եմ մարզվում՝ գրեթե մեկ տարվա բացակայությունից հետո մարզավիճակս վերադարձնելու համար:

Ալենիչեւի եւ Տիտովի հետ «Սպարտակ» է վերադարձել ակումբին հատուկ ոգին: Նրանք հարգում են «Սպարտակը»: Բայց նրանց էլ է ժամանակ պետք թիմը ճիշտ ուղու վրա դնելու համար: Կարծում եմ՝ նրանք կկարողանան»,- Յուրա Մովսիսյանի խոսքը մեջբերում է Sport-express-ը:

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստի գոլի շնորհիվ մոսկովյան ակումբն արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթել է «Կրասնոդարին»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։