«Բորուսիան» հաղթեց «Յուվենտուսին», Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

22:55   25 հուլիսի, 2015

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլին եւ Բունդեսլիգայի մեկնարկին պատրաստվող Դորտմունդի «Բորուսիան» Շվեյցարիայի Սանկտ Գալեն քաղաքում ստուգողական հանդիպում է անցկացրել Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» հետ եւ առավելության է հասել 2:0 հաշվով: Հաշիվը բացել է Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որն օգտագործել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը: Դրվագներից մեկում էլ Մխիթարյանի հարվածից հետո գերազանց սեյվի հեղինակ դարձավ թուրինցիների դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը:

Հայ ֆուտբոլիստը մեկնարկային կազմում էր եւ մասնակցել է առաջին խաղակեսին: Ընդմիջումից հետո գերմանական թիմի առավելությունը կրկնապատկել է Մարկո Ռոյսը:

Ընկերական հանդիպում

«Բորուսիա» - «Յուվենտուս»՝ 2:0

Օբամեյանգ, 40, Ռոյս, 64



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։