Չեմպիոնների լիգա. «Փյունիկը» հաղթում է Հովհաննիսյանի եւ Սաթումյանի գոլերի շնորհիվ՝ 2:0 (առաջին խաղակես)

23:16   7 հուլիսի, 2015

Երեւանի «Փյունիկը» Սան Մարինոյում անցկացնում է «Ֆոլգորեի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումը (ուղիղ հեռարձակում): Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացել է Հայաստանի հավաքականի խաղացող Կամո Հովհաննիսյանը: Վարդգես Սաթումյանը 44-րդ րոպեին խփեց Հայաստանի չեմպիոնի երկրորդ գոլը:

Ընդմիջում է:

Առաջին խաղում Սարգիս Հովսեփյանի գլխավորած թիմը հաղթել է 2:1 հաշվով:

Հաջորդ փուլ դուրս գալու դեպքում, «Փյունիկի» մրցակիցը կլինի նորվեգական «Մոլդեն»: 

Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան հանդիպում

«Ֆոլգորե» (Սան Մարինո) - «Փյունիկ» (Հայաստան)՝ 0:2 (առաջին խաղակես), (առաջին հանդիպում՝ 1:2)

Կամո Հովհաննիսյան, 6, Վարդգես Սաթումյան, 44

«Փյունիկ». 22. Անատոլի Այվազով, 3. Վարազդատ Հարոյան, 5. Կամո  Հովհաննիսյան, 20. Լեւոն Հայրապետյան, 33. Տարոն Ոսկանյան (ավագ), 8. Գագիկ Պողոսյան, 15. Արթուր Յուսպաշյան, 17. Զավեն Բադոյան, 30. Վարդգես Սաթումյան, 7. Սեսար Ռոմերո, 9. Ռազմիկ Հակոբյան

Պահեստայիններ. 12. Գոռ Մանուկյան, 4. Գրիգոր Հովհաննիսյան, 10. Ղուկաս Պողոսյան, 11. Դավիթ  Մանոյան, 21.Սարգիս Շահինյան, 23. Ռումյան Հովսեփյան, 25. Ջոն Ջերեմիա:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։