Համահայկական խաղեր. Անթիլիասի Մայր Տաճարում վառված ջահը Եգիպտոսում է

23:46   7 հուլիսի, 2015

Անթիլիասի Մայր Տաճարում Արամ Ա կաթողիկոսի օրհնությամբ  վառված՝ սփյուռքը խորհրդանշող ջահը Եգիպտոսում է, հայտնում են Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեից: Հահմահայկական ամառային վեցերորդ խաղերի սփյուռքյան ջահը հասել է Կահիրե:  Այն դիմավորել են Եգիպտոսում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան  Արմեն Մելքոնյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գլխավոր քարտուղար Բագրատ Բուռնազյանը, գործկոմի  անդամներ Պերճ Հալաջյանը, Վարդ  Ալեքսանյանը,  հայ համայնքի ներկայացուցիչներ, տեղի ավանդական կուսակցությունների եւ հասարակական ու բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում  մատուցվել է պատարագ:

«Համահայկական խաղերն ուղերձ են հատկապես ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ներկայանալու որպես պահանջատեր, ցույց տալու հայի հաղթող տեսակը»,- ասել է դեսպան  Արմեն Մելքոնյանը

Համահայկական խաղերի ստեղծման  առաջին օրերից Խաղերի անցկացման եւ կազմակերպման  գործում կարեւոր ներդրում ունեցած Պերճ Հալաջյանի խոսքով,  Համահայկական խաղերը հայ երիտասարդներին միշտ  հայրենիք բերելու, Հայաստան սփյուռք կապերն ամրապնդելու լավագույն տարբերակներից են, սպորտն այստեղ պարզապես միջոց է:

«Մենք այս ձեռնարկով եւս մեկ անգամ մեր ձայնը լսելի դարձրեցինք աշխարհին, եւս մեկ անգամ ապացուցեցինք, որ մենք աշխարհի ցանկացած անկյունում էլ լինենք միեւնույնն է միասնական ենք եւ կարող ենք պայքարել մեր արդար դատի համար»,- ասաց Պերճ Հալաջյանը:

Համահայկական ամառային 6-րդխաղերը կանցկացվեն օգոստոսի2-ից 13-ը եւ կլինեն Հայոց ցեղասպանության 100-րդտարելիցին նվիրվածմիջոցառումների շրջանակում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։