Յուրա Մովսիսյանը՝ «Սպարտակի» նորեկ Զե Լուիշի տրանսֆերի մասին (ֆոտոշարք)

17:06   7 հուլիսի, 2015

«Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է մոսկովյան ակումբի նորեկ Զե Լուիշի տրանսֆերի մասին:

«Շատ լավ է, որ «Սպարտակը» ձեռք է բերել Զե Լուիշին: Դա լավ է ոչ միայն ինձ համար, այլեւ՝ բոլորի: Ցանկացած ուժեղ թիմ պետք է ունենա 2-3 լավ հարձակվող, քանի որ կարող են լինել նաեւ վնասվածքներ: Մի մոռացեք, որ երբ ես տեղափոխվեցի «Սպարտակ», մենք ունեինք 5 հարձակվողներ: Միեւնույն է, ես շատ էի խաղում: Այնպես որ, մրցակցությունից չեմ վախենում»,- Մովսիսյանի խոսքը մեջբերում է «Սպորտ Էքսպրեսը»:

Հիշեցնենք, որ Կապո Վերդեի հավաքականի 24-ամյա հարձակվող Զե Լուիշը պորտուգալական «Բրագայից» է միացել «Սպարտակին», որն այս օրերին հավաք է անցկացնում Շվեյցարիայում: Մովսիսյանը եւ Զե Լուիշն արդեն միասին անցկացրել են անհատական մարզում: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։