Խորխե Սամպաոլին երկարաձգել է Չիլիի հավաքականի հետ պայմանագիրը

13:48   7 հուլիսի, 2015

Չիլիի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին Ամերիկայի գավաթակիր դառնալուց հետո երկարաձգել է գործող պայմանագիրը:

Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սերխիո Խադուեն նշել է, որ արգենտինացի մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ Ռուսաստանում կայանալիք աշխարհի 2018թ. առաջնությունը, փոխանցում է Goal.com-ը:

Սամպաոլին 2012-ի դեկտեմբերից է գլխավորում Չիլիի հավաքականը: Այս տարի Չիլիում կայացած Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում տանտերերը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էին արգենտինացիներին եւ պատմության մեջ առաջին անգամ հռչակվել էին Ամերիկայի գավաթակիր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։