Յուրա Մովսիսյան. Հիմա շատերը կարծում են, որ Յուրան մոռացել է՝ ինչպես են գոլեր խփում

11:15   7 հուլիսի, 2015

«Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է մոսկովյան ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Մուրատ Յակինի հետ հարաբերությունների եւ պահեստայինների նստարանին մնալու մասին:

«Այն, ինչ տեղի է ունենում խաղադաշտում, մեկ այլ բան է, կյանքում՝ այլ բան: Մուրատ Յակինի հետ մենք ունեինք նորմալ հարաբերություններ, կոնֆլիկտ չկար: Պարզապես ես չէի խաղում, բայց դա նրա որոշումն էր: Նա ոչինչ չէր բացատրում ինձ: Մարզիչը ոչ մի բառ չէր ասում: Ես իմ կարծիքն ունեմ դրա վերաբերյալ, սակայն այն կպահեմ իմ մեջ:

Ես չունեմ այն բնավորությունը եւ այն տարիքում չեմ, որպեսզի հանգիստ նստեմ պահեստայինների նստարանին՝ միեւնույն ժամանակ գումար վաստակելով եւ վայելելով կյանքը: Ես հարգում եմ այն մարդկանց, որոնք վճարում են ինձ: Միշտ կաշխատեմ այնպես, որ հուսախաբ չանեմ ինձ հավատացողներին: Նախկինում երբեք չեմ նստել պահեստայինների նստարանին: Հիմա շատերը կարծում են, որ Յուրան մոռացել է, թե ինչպես են գոլեր խփում. դա այդպես չէ:  

Կցանկանայի, որ նոր մարզիչի օրոք խաղայինք հարձակողական ֆուտբոլ: Ուրախ եմ, որ Դիմիտրի Ալենիչեւը միացել է մեզ»,- Մովսիսյանի խոսքը մեջբերում է championat.com-ը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ավարտված առաջնությունում Մովսիսյանը  մասնակցել էր 16 խաղի եւ դարձել 2 գոլի հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։