«Շիրակի» ռուս դարպասապահ. Մենք համբերատար կսպասենք «Զրինսկու» սխալին

20:50   6 հուլիսի, 2015

«Զրինսկու» հետ դիմակայությունում շանսերը հավասար են, ասել է Գյումրիի «Շիրակի» ռուս դարպասապահ Վսեւոլոդ Երմակովը՝ խոսելով ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի մասին։

«Չափազանց հաճելի էր առաջին խաղում գնդակ բաց չթողնելը, քանի որ երկար էի պատրաստվել հանդիպմանը։ Նյարդային խաղ էր։ Լավ է, որ գրագետ խաղացինք պաշտպանությունում եւ օգտվեցինք մրցակցի սխալներից։ «Զրինսկին» մինչեւ վերջին վայրկյանը լուրջ ճնշում էր գործադրում եւ ակտիվ էր։ Առաջին անգամ էի տեսնում մեր թիմի հարձակվող Ժան-Ժակ Բուգուհիի խաղը։ Նա երկու կարեւոր գնդակ խփեց եւ պատասխան խաղից առաջ լավ առավելություն տվեց մեզ։ Պատասխան խաղում ամենաբարդը կլինի մրցակցի ճնշմանը դիմանալը։ Տրիբունաները առաջ կմղեն «Զրինկսիի» ֆուտբոլիստներին։ Մենք համբերատար կսպասենք մրցակցի սխալին եւ կձգտենք օգտվել դրանից»,- ասել է spb.sovsport-ին ասել է Երմակովը։

Եվրոպայի լիգա

Որակավորման առաջին փուլ, առաջին հանդիպում

«Շիրակ» - «Զրինսկի» (Բոսնիա-Հերցեգովինա)՝ 2։0

Ժան-Ժակ Բուգուհի, 18, 67



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։