Ռոնալդուն կիսատ է թողել հարցազրույցը

09:38   6 հուլիսի, 2015

Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն քննադատել է իր մամուլի ծառայության աշխատակիցներին, հայտնում է Goal.com-ը:

30-ամյա ֆուտբոլիստը ստիպված է եղել ընդհատել է հարցազրույցը ոչ հաճելի հարցերի պատճառով:

Սկզբում պորտուգալացին խոսել է Արքայական ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի մասին, իսկ հետո մի քիչ զայրացած նշել է, որ տեղյակ չէ իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության մասին լուրերից: Հետո լրագրողը Ռոնալդուին հարցրել է անգլիացի կիսապաշտպան Ստիվեն Ջերարդի՝ ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսի» տեղափոխության եւ «Ռեալի» հետ մինչեւ 2018-ը նախատեսված պայմանագրի ժամկետի լրանալու մասին, ինչից հետո ֆուտբոլիստը դադարեցրել է հարցազրույցը:

«Դուք ցանկանում եք, որ ես անբարյացակամ գտնվեմ այդ մարդկանց հանդեպ: Դա ձեր աշխատանքն է: Իսկ ես հիմա անմիտ տեսք ունեմ»,- ասել է Ռոնալդուն մամուլի հետ աշխատանքի իր ներկայացուցիչներին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։