Մեսին հրաժարվել է վերցնել Ամերիկայի Գավաթի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը

00:15   6 հուլիսի, 2015

Արգենտինայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում չիլիացիներից կրած պարտությունից հետո հրաժարվել է վերցնել մրցաշարի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, փոխանցում է Daily Mail-ը:

Արգենտինայի հավաքականի ավագին մոտ 10 րոպե համոզել են վերցնել մրցանակը, սակայն նա հրաժարվել է: Արդյունքում մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Թուրինի «Յուվենտուսի» ու Չիլիի հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը, ով 3 գոլ էր խփել մրցաշարում: Ամերիկայի Գավաթում Մեսին դարձել էր մեկ գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Չիլիի հավաքականը հաղթել էր հետխաղյա 11 մետրանոցներով եւ պատմության մեջ առաջին անգամ հռչակվեց Ամերիկայի գավաթակիր: Մրցաշարի լավագույն ռմբարկուներ էին դարձել չիլիացի Էդուարդո Վարգասն ու պերուացի Պաոլո Գերերոն, որոնք խփել էին 4-ական գոլ: Լավագույն դարպասապահի մրցանակը բաժին էր հասել «Բարսելոնայի» չիլիացի ֆուտբոլիստ Կլաուդիո Բրավոյին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։