Դորտմունդի «Բորուսիայի» ֆանատները սուլել են Գյունդոգանին

23:39   4 հուլիսի, 2015

Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուները սուլել են Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանին: Միջադեպը տեղի է ունեցել գերմանական Օբերլիգայի (5-րդ լիգա) ներկայացուցիչ «Ռեդե» ակումբի հետ ընկերական խաղում:

Bild-ի համաձայն՝ դորտմունդցի ֆանատներին դուր չի եկել, որ Գյունդոգանը բանակցություններ է վարել Մյունխենի «Բավարիայի» հետ: Վերջերս նա «Բորուսիայի» հետ գործող պայմանագիրը երկարաձգել էր մեկ տարով, սակայն մինչեւ այդ ցանկանում էր հեռանալ թիմից:

Հիշեցնենք, որ Գյունդոգանի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2017-ի հունիսի 30-ը: Նա 2011-ից է հանդես գալիս «Բորուսիայում», որի կազմում մասնակցել է ավարտված մրցաշրջանի 33 խաղի, խփել է 3 գոլ եւ կատարել է 5 արդյունավետ փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։