Եվրոպայի առաջնությունից առաջ վերջին խաղում Հայաստանի հավաքականը պարտվեց

13:08   4 հուլիսի, 2015

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը Մոսկվայում անցկացրեց հերթական ստուգողական հանդիպումը, որը վերջինն էր Եվրոպայի առաջնությունից առաջ: Վիկտոր Ուսկովի գլխավորած թիմը մրցեց փորձառու խաղացողներով հավալրված «Ռոսնեֆտ Օխրանա» թիմի հետ եւ պարտվեց 65:76 հաշվով, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Հայաստանի հավաքականի արդյունավետությունը.

Արտյոմ Թավաքալյան՝ 18
Միքայել Պողոսյան՝ 15
Անդրեյ Կոնստանտինով՝ 9
Կիրիլ Հարությունյան՝ 6
Ռաֆիկ Ուզունյան՝ 6
Մհեր Պետրոսյան՝ 4
Ռիչարդ Էլմոյան՝ 3
Էդգար Բաբայան՝ 2
Սերգեյ Պոլուխին՝ 2

Հայաստանի թիմը պատրաստվում է հուլիսի 9-19-ը Հունգարիայում կայանալիք Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի մրցաշարին եւ մրցավայր կմեկնի հուլիսի 7-ին։

Ֆոտո՝ ՀՖԲ ֆեյսբուքյան էջից



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։