Եվրոպայի լիգա. «Շիրակը» հաղթեց Բուգուհիի դուբլի շնորհիվ

19:29   2 հուլիսի, 2015

Գյումրիում կայացած ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Շիրակն» ընդունեց բոսնիական «Զրինսկիին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։ Գյումրեցիներից դուբլի հեղինակ դարձավ կոտդիվուարցի Ժան-Ժակ Բուգուհին, որը Հայաստանի անցած առաջնությունում խփել էր 21 գոլ եւ լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկը» կիսել էր Երեւանի «Փյունիկի» մեքսիկացի ֆուտբոլիստ Սեզար Ռոմերոյի հետ:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 9-ին։ «Զրինսկիի» արգելքը հաղթահարելու դեպքում հայկական ակումբը որակավորման երկրորդ փուլում կհանդիպի ԱԻԿ (Շվեդիա) – «Վաասա» (Ֆինլանդիա) զույգի հաղթողի հետ:

Եվրոպայի լիգա

Որակավորման առաջին փուլ, առաջին հանդիպում

«Շիրակ» - «Զրինսկի» (Բոսնիա-Հերցեգովինա)՝ 2։0

Ժան-Ժակ Բուգուհի, 18, 67



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։