Եվրոպայի լիգա. «Շիրակի» մեկնարկային կազմը եւ «Զրինսկիի» դեմ խաղի հեռարձակումը

16:42   2 հուլիսի, 2015

Հայտնի է Գյումրիի «Շիրակի» մեկնարկային կազմը բոսնիական «Զրինսկիի» դեմ Եվրոպայի լիգայի 2015/16թթ. մրցաշարի որակավորման առաջին փուլի առաջին խաղում:

«Շիրակ». Վսեւոլոդ Երմակով, Արման Հովհաննիսյան, Միլոշ Ստամենկովիչ, Գեւորգ Հովհաննիսյան, Աղվան Դավոյան, Տիգրան Դավթյան, Գոռ Մալաքյան, Էդգար Մալաքյան, Դավիթ Հակոբյան, Դրիսա Դիարասուբա, Ժան-Ժակ Բուգուհի:

Պահեստայիններ. Նորայր Աբրահամյան, Գոռ Էլյազյան, Արտյոմ Միքայելյան, Կարեն Ալեքսանյանը, Էդվարդ Փանոսյան, Արամ Թոսունյան, Վիուլեն Այվազյան, Անդրանիկ Բարիկյան:

«Շիրակ» - «Զրինսկի» խաղը հեռարձակում է Շիրակի Հանրային հեռուստաընկերությունը: Հուլիսի 2-ին Գյումրիում կայանալիք հանդիպումը կսկսվի ժամը 17:30-ին: «Զրինսկիի» արգելքը հաղթահարելու դեպքում հայկական ակոuմբը որակավորման երկրորդ փուլում կհանդիպի ԱԻԿ (Շվեդիա) – «Վաասա» (Ֆինլանդիա) զույգի հաղթողի հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։