Adidas-ը ներկայացրել է «Յուվենտուսի» նոր համազգեստը (ֆոտո)

14:45   1 հուլիսի, 2015

Թուրինի «Յուվենտուսը» ներկայացրել է նոր համազգեստը, որով հանդես կգա հաջորդ մրցաշրջանում։

Իտալիայի չեմպիոնի տնային մարզաշապիկն ավանդական սեւ ու սպիտակ գույներով է, իսկ արտագնա խաղերինը՝ բաց վարդագույն: Վարդագույն մարզաշապիկով «Յուվենտուսը» հանդես եկել է 1897-1903-ը:

Համազգեստի հեղինակը Adidas-ն է, որի հետ թուրինցիերը 6 տարվա պայմանագիիր էին կնքել նոր մրցաշրջանից առաջ: Մինչեւ այս «Յուվենտուսի» համազգեստը պատրաստում էր Nike-ն: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։