Ամերիկայի Գավաթ. Արգենտինան խփեց 6 գոլ եւ դուրս եկավ եզրափակիչ (ֆոտոշարք)

10:14   1 հուլիսի, 2015

Չիլիում ավարտին մոտեցող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի 44-րդ խաղարկության եզրափակիչի երկրորդ մասնակիցը դարձավ աշխարհի փոխչեմպիոն Արգենտինայի հավաքականը:

Կիսաեզրափակիչում արգենտինացիները շանս չտվեցին մրցաշարի գործող փոխչեմպիոն Պարագվայի հավաքականին՝ առավելության հասնելով 6:1 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան:

Խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին, ով կատարեց 3 գոլային փոխանցում:

Հուլիսի 4-ին Արգենտինայի հավաքականն աշխարհամասի չեմպիոնի կոչումը կվիճարկի Չիլիի հավաքականի հետ, որը նախորդ անգամ Ամերիկայի Գավաթի եզրափակիչ դուրս եկել էր 1987-ին: Պերուի եւ Պարագվայի թիմերը հուլիսի 3-ին կհանդիպեն երրորդ տեղի համար խաղում:

Ամերիկայի Գավաթ, կիսաեզրափակիչ

ԱրգենտինաՊարագվայ՝ 6:1

Մարկոս Ռոխո, 15, Խավյեր Պաստորե, 27, Անխել Դի Մարիա, 47, 53, Սերխիո Ագուերո, 80, Գոնսալո Իգուաին, 83 – Լուկաս Բարիոս, 43

Ֆոտո՝ Daily Mail



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։