Հենրիխ Մխիթարյան. Այսօր առաջին մարզումն է մեր նոր մարզիչի հետ (ֆոտո)

15:20   30 հունիսի, 2015

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում առաջին մարզումն է անցկացրել Թոմաս Տուխելի գլխավորությամբ: Այդ մասին Մխիթարյանը գրել է ֆեյսբուքյան էջում՝ տեղադրելով գերմանացի մասնագետի հետ լուսանկար:

«Գնացինք: Այսօր առաջին մարզումն է մեր նոր մարզիչի հետ»,- գրել է 26-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ հունիսի 29-ին Մխիթարյանն արձակուրդից հետո նաեւ բուժզննում էր անցել «Բորուսիայի» կազմում: 2008-ից մինչեւ այս մրցաշրջանի ավարտը «Բորուսիան» գլխավորում էր գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպը, ում փոխարինեց Թոմաս Տուխելը: 2008-ին գերմանացի մարզիչը Կլոպին փոխարինել էր նաեւ գերմանական «Մայնցում»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։