Ռոնալդուն կարող է մասնակցել Ռիո-2016-ին

13:58   30 հունիսի, 2015

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆերնանդու Գոմեշը հայտնել է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հրավիրվել Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք 2016թ. ամառային Օլիմպիական խաղերին: Ռիո-2016-ի ֆուտբոլային մրցաշարն անցկացվելու է 2016-ի օգոստոսի 3-20-ը: Մրցաշարին կարող են մասնակցել մինչեւ 23 տարեկան ֆուտբոլիստներ, ինչպես նաեւ 3 խաղացողներ՝ առանց տարիքային սահմանափակման:

«Մենք քննարկում ենք այդ հնարավորությունը: Մենք կարող ենք մրցաշարին տանել 23 տարեկանից մեծ 3 ֆուտբոլիստների: Ռոնալդուն եւս թեկնածուների թվում է, բայց նրա հետ դեռ չենք քննարկել այդ տարբերակը»,- Ֆերնանդու Գոմեշի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։