Եվրոպայի լիգա. Հայաստանի թիմերի հանդիպումների մրցավարները

20:12   29 հունիսի, 2015

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է հայկական թիմերի մասնակցությամբ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումների մրցավարների անունները:

Հուլիսի 2-ին Գյումրիում կայանալիք «Շիրակ» - «Զրինսկի» (Բոսնիա եւ Հերցեգովիա) հանդիպումը կսպասարկի Հունաստանի մրցավարական խումբը՝ Հարալամբոս Կալոգերոպուլոսի գլխավորությամբ: Հանդիպման մեկնարկը 17:30-ին է:

Հուլիսի  2-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի «Հանրապետական» ստադիոնում կայանալիք «Ալաշկերտ» - «Սենթ Ջոնսթոն» (Շոտլանդիա) հանդիպման մրցավարները կլինեն Դանիայից: Գլխավոր մրցավարն է Յակոբ Կեհլեթը: Խաղի սկիզբը 19:00-ին է:

Հուլիսի 2-ին Մալթայում անցկացվելիք «Բիրկիրկարա» (Մալթա) - «Ուլիս» խաղի գլխավոր մրցավարը կլինի իսրայելցի Էրեզ Պապիրը:

Պատասխան հանդիպումները հուլիսի 9-ին են:

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։