Դավիդ Յուրչենկո․ Հնարավոր է՝ կան մարդիկ, որոնք գովազդում են Դմիտրի Ալենիչեւին

18:44   29 հունիսի, 2015

Բաշկիրիայի «Ուֆայի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն անդրադարձել է Դմիտրի Ալենիչեւի նշանակմանը Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչի պաշտոնում։

«Եթե նայենք մրցաշարային աղյուսակին, ապա կտեսնենք, թե ով է ավելի ուժեղ մարզիչ՝ Դմիտրի Ալենիչեւը, թե մեր Իգոր Կոլիվանովը։ Ես ունեմ մեկ բացատրություն։ Հնարավոր է, որ կան մարդիկ, որոնք գովազդում են Ալենիչեւին՝ ձգտելով, որ նրա մասին միայն լավը խոսեն եւ գրեն։ Մեր Կոլիվանովը չունի նման մարդիկ։ Կարծում եմ՝ Ալենիչեւը կփորձի իր ֆուտբոլիստներին սովորեցնել սպարտակյան հայտնի ֆուտբոլը՝ «պատերով» ու արագացումներով»,- Յուրչենկոյի խոսքը մեջբերում է sport.business-gazeta.ru-ն։

Հիշեցնենք, որ 2011-ից մինչեւ այս մրցաշրջանի ավարտը Դմիտրի Ալենիչեւը գլխավորում էր Տուլայի «Արսենալը», որը դուրս մնաց Ռուսաստանի Պրեմյեր լիգայից, իսկ «Ուֆան» պահպանեց տեղն ուժեղագույնների լիգայում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։