500 հազար մարդ՝ «Գոլդեն Սթեյտի» չեմպիոնական շքերթին (ֆոտոշարք)

21:09   20 հունիսի, 2015

Մոտ 500 հազար երկրպագուներ ԱՄՆ-ի Օկլենդ քաղաքում մասնակցել են «Գոլդեն Սթեյտի» չեմպիոնական շքերթին: Մարդիկ փողոցներում սկսել են հավաքվել շքերթի մեկնարկից 7 ժամ առաջ, գրում է Daily Mail-ը:

Միջոցառմանը մասնակցել են Օկլենդի, Սան-Ֆրանցիասկոյի եւ Սան Խոսեի քաղաքապատերը, ինչպես նաեւ հայտնի երաժիշտ МС Համերը:

Հիշեցնենք, որ «Գոլդեն Սթեյտը» NBA-ի եզրափակիչ շարքում 4:2 հաշվով հաղթել էր «Քլիվլենդին» եւ պատմության մեջ չորրորդ անգամ դարձել էր Բասկետբոլի ազգային ասոցիացիայի չեմպիոն: «Գոլդեն Սթեյտը» նման հաջողության հասել էր նաեւ 1947-ին, 1975-ին եւ 1976-ին: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։