Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուն փորձաշրջան կանցնի «Ամկարում»

16:05   16 հունիսի, 2015

Երեւանի «Փյունիկի» մեքսիկացի հարձակվող Սեզար Ռոմերոն Պերմի «Ամկարի» կազմում փորձաշրջան կանցնի Թուրքիայում հունիսի 19-ից հուլիսի 2-ն անցկացվելիք հավաքի ընթացքում, փոխանցում է ակումբի կայքը:

Թուրքիայում ռուսական ակումբը կանցկացնի 2 ստուգողական խաղ, այնուհետեւ հուլիսի 5-14-ը հավաք կունենա նաեւ Ավստիայում:

Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանն «Ամկարին» կմիանա հունիսի 24-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանի 2014/15թթ. առաջնությունում Սեզար Ռոմերոն խփել էր 21 գոլ եւ Գյումրիի «Շիրակի» կոտդիվուարցի հարձակվող Ժան-Ժակ Բուգուհիի հետ դարձավ Բարձրագույն խմբի լավագույն ռմբարկու:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։