Le Parisien. Սիլվիո Բեռլուսկոնին հաստատեց Տիագո Սիլվայի տրանսֆերը

17:49   13 հունիսի, 2012

Ֆրանսիական Le Parisien պարբերականը տեղեկացնում է, որ «Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին հաստատեց 27-ամյա Տիագո Սիլվայի տեղափոխության լուրը ֆրանսիական ՊՍԺ ակումբ: Բեռլուսկոնին հայտնել է, որ իտալական թիմն ունի ֆինանսական խնդիրներ, եւ նա ստիպված է վաճառել բրազիլացի ֆուտբոլիստին: Նրա խոսքերով լրացուցիչ 46 միլիոն եվրոն չեն խանգարի թիմին: Բեռլուսկոնին ասել է նաեւ, որ «Միլանի» փոխնախագահն այս օրերին գտնվում է Փարիզում, որտեղ բանակցություններ է վարում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։