Մխիթարյանը, Օզբիլիսը, Անդոնյանը երկրպագուհու հետ՝ Հյուսիսային պողոտայում

18:14   10 հունիսի, 2015

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է Ավանի ֆուտբոլային ակադեմիայում պատրաստվել Պորտուգալիայի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպմանը: Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ֆրանսիական «Մարսելի» պաշտպան Գաել Անդոնյանը եւ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը եղել են մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում: Երկրպագուները առիթը բաց չեն թողել եւ լուսանկարվել են ֆուտբոլիստների հետ: Երկրպագուհիներից մեկը լուսանկարը տեղադրել է սոցիալական ցանցում:

Հիշեցնենք, որ Հայաստան - Պորտուգալի հանդիպումը տեղի կունենա հունիսի 13-ին եւ կմեկնարկի 20:00-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։