Ռոմերոն ու Բուգուհին՝ Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուներ

19:31   30 մայիսի, 2015

Ֆուտբոլի Հայաստանի 2014/15թթ. առաջնությունն ունեցավ 2 լավագույն ռմբարկու: Բարձրագույն խմբի «Ոսկե խաղակոշիկը» կիսեցին Երեւանի «Փյունիկի» մեքսիկացի ռմբարկու Սեզար Ռոմերոն ու Գյումրիի «Շիրակի» կոտդիվուարցի հարձակվող Ժան-Ժակ Բուգուհին, ովքեր խփեցին 21-ական գոլ:

Ռմբարկուների ցուցակում 3-5-րդ տեղերը բաժանեցին «Փյունիկի» ֆուտբոլիստներ Կամո Հովհաննիսյանը եւ Զավեն Բադոյանն ու «Արարատի» սերբ հարձակվող Ալեքսանդր Ռակիչը, ովքեր խփել են 10-ական գոլ:

Հիշեցնենք, որ Հայաստանի 2013/2014թթ. առաջնությունում «Ալաշկերտի» հարձակվող Միհրան Մանասյանը  լավագույն ռմբարկու էր դարձել 17 գոլով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։