«Շիրակը» շանս չտվեց «Ուլիսին» Հայաստանի առաջնության վերջին խաղում

19:22   30 մայիսի, 2015

«Ուլիս» - «Շիրակ» խաղով ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի 23-րդ առաջնությունը, որի վերջին՝ 28-րդ տուրն անցկացվեց մայիսի 30-ին: Երեւանի Հարնապետական ստադիոնում կայացած խաղում գյումրեցիներն արտագնա հաղթանակ տարան 4:0 հաշվով, սակայն բավարարվեցին երրորդ տեղով: Արծաթե մեդալներ ապահոված «Ուլիսը» մեկ միավոր գերազանցեց «Շիրակին»:

Հիշեցնենք, որ «Շիրակի» եւ «Ուլիսի» պես Եվրոպայի լիգայի ուղեգիր էր նվաճել նաեւ չորրորդ տեղը գրաված «Ալաշկերտը», իսկ չեմպիոն «Փյունիկն» ուժերը կփորձի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին:

«Ուլիս» - «Շիրակ» խաղից հետո Հարնապետական ստադիոնում ընթացող տեղի կունենա նաեւ բոլոր մեդալակիրների մրցանակաբաշխությունը: 

Հայաստանի առաջնություն, 28-րդ տուր

«Ուլիս» - «Շիրակ»՝ 0:4

Դրիսա Դիարասուբա, 29, Անդրանիկ Բարիկյան, 42, Վիուլեն Այվազյան, 65, Ռոբերտ Դարբինյան, 85

«Ալաշկերտ» - «Բանանց»՝ 3:1

Միհրան Մանասյան, 27, Արսեն Բալաբեկյան, 44, Նորայր Գյոզալյան, 88 – Լուբոշ Հանզել, 78

«Գանձասար Կապան» - «Արարատ»՝ 0:3

Կարլո Չուեկա, 36, 52, Բրայան դե լա Ֆուենտե, 89

«Փյունիկ» - «Միկա»՝ 3:2

Սեզար Ռոմերո, 32, Զավեն Բադոյան, 60, 81 – Գեւորգ Կարապետյան, 27, 70

Հեռացում՝ Գագիկ Պողոսյան, 87 («Փյունիկ»)

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։