Ռիո Ֆերդինանդն ավարտեց կարիերան

20:06   30 մայիսի, 2015

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը հայտարարել է 19-ամյա պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին, գրում է Goal.com-ը:  

36-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբն Անգլիայի Պրեմյեր լիգայից դուրս մնացած ՔՊՌ-ն էր, որին նա միացել էր 2014-ից: Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Ֆերդինանդը խաղացել է նաեւ «Վեստ Հեմում», «Բորնմուտում» եւ «Լիդսում»: Անգլիայի հավաքականի կազմում նա 1997-2011-ն անցկացրել է 81 խաղ եւ դարձել է 3 գոլի հեղինակ: «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Ֆերդինանդը 6 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 2 անգամ հռչակվել է Անգլիական լիգայի գավաթակիր, 4 անգամ նվաճել է երկրի Սուպերգավաթը, իսկ 2008-ին հաղթել է Չեմպիոնների լիգայում եւ աշխարհի ակումբային առաջնությունում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։