ՊՍԺ-ի նախագահ. Կարող ենք ձեռք բերել Մեսիին ու Ռոնալդուին, մեր ակումբում ամեն բան հնարավոր է

15:37   30 մայիսի, 2015

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Հելայֆին հայտարարել է, որ ֆրանսիական ակումբն ի զորու է ձեռք բերել «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին ու Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին:

«Այն, որ մենք կարող ենք ձեռք բերել Մեսիին ու Ռոնալդուին, դա փաստ է: Մեր ակումբում ամեն բան հնարավոր է: Մեր գլխավոր նպատակներից է Չեմպիոնների լիգայում հաղթելը: Դա դեռ չի ստացվում, բայց վերջին տարիներին մենք միշտ հասնում ենք քառորդ եզրափակիչ, իսկ դա լավ նշան է: Առաջիկա տարիները բարդ են լինելու ոչ միայն ֆրանսիական, այլեւ իսպանական եւ գերմանական ակումբների համար: Անգլիայի Պրեմյեր լիգան աստիճանաբար հզորանում է»,- Ալ Հելայֆիի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։