Յոզեֆ Բլատերը վերընտրվեց ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում (ֆոտոշարք)

22:20   29 մայիսի, 2015

Յոզեֆ Բլատերը վերընտրվեց Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում եւ առաջիկա 4 տարիներին եւս կղեկավարի ՖԻՖԱ-ն:

Ցյուրիխում մայիսի 29-ին կայացած ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններում 79-ամյա շվեյցարացին հաղթեց իր միակ մրցակից, Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնին, ով հրաժարվել է մասնակցել քվեարկության երկրորդ փուլին:

Առաջին փուլում Բլատերը հավաքել է 133 ձայն, իսկ 39-ամյա Ալին՝ 73: Յոզեֆ Բլատերը 5-րդ անգամ ընտրվեց ՖԻՖԱ-ի նախագահ: Նա 1998-ից է գլխավորում այդ կազմակերպությունը:

ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունները փակ են: ՖԻՖԱ-ի անդամ յուրաքանչյուր ասոցիացիա տալիս է մեկ ձայն: Եվրոպան ունի 53 ձայն, Կենտրոնական Ամերիկան, Հյուսիային Ամերկան ու Կարիբյան երկրները՝ 35-ական, Աֆրիկան՝ 54, Ասիան՝ 46, Հարավային Ամերիկան՝ 10, իսկ Օկեանիան՝ 11:

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին ՖԻՖԱ-ի 14 պաշտոնյաներ կոռուպցիայի կասկածանքով ձերբակալվել էին Ցյուրիխում: Այդ սկանդալից հետո ՈւԵՖԱ-ի ղեկավար Միշել Պլատինին հայտարարել էր, որ եթե Բլատերը վերընտրվի, ՈւԵՖԱ-ն կարող է խզել կապերը ՖԻՖԱ-ի հետ: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։