Ռոնալդուն պատրաստ է լքել «Ռեալը». պատճառներ

12:22   29 մայիսի, 2015

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է հեռանալ Մադրիդի «Ռեալից», տեղեկացնում է Don Balon-ը:

30-ամյա ֆուտբոլիստի որոշմանը կարող են նպաստել մի քանի պատճառներ: Նախ Ռոնալդուին դուր չի եկել, թե ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն ինչպես վարվեց թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Կարլո Անչելոտիի հետ: Հարձակվողի ու Պերեսի հարաբերություններն այնքան էլ լավ չեն: Բացի այդ, Ռոնալդուին դուր չի գալիս, որ «Ռեալի» նախագահը թիմի ապագան շատ հարցերում կապում ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի հետ: Պորտուգալացին նաեւ կողմ չէ, որ իսպանացի Ռաֆայել Բենիտեսը գլխավորի «Ռեալը»:

Հիշեցնենք, որ Ռոնալդուի եւ մադրիդյան ակումբի միջեւ գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2018-ի ամառը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։